Երեւանում, նոյեմբերի 1-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գուրգեն Մահարիի փողոցի թիվ 129 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես Բենց» եւ «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բախման հետեւանքով «ԳԱԶ-3102»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց եւ ստացել ամբուլատոր բուժօգնություն:
Կատարվում է քննություն:




























