Հաշվետության մի մասը, որում նկարագրվում է հայ-վրացական հարաբերությունները Սահակաշվիլիի կառավարման ժամանակ, բավականին անաչառ է եղել այն առումով, որ  Վրաստանը բեռների փոխանցման հարցում Հայաստանի համար իսկապես հանդես  է գալիս որպես հիմնական գործընկեր: Անաչառ իրավիճակ է նաեւ այն, որ Վրաստանը Հայաստանի համար բնական գործընկեր է գործող կես սահմանի պայմաններում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է  քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը` մեկնաբանելով «Վարդերի հեղափոխություն. Հետեւությունները» հաշվետվությունը, որն ամփոփում է Միխայիլ Սահակաշվիլիի կառավարման տարիները:

Քաղաքագետի խոսքով,  Ջավախքի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի շոշափելի անկումը պայմանավորված է ռուսական բազաների դուրս բերմամբ, թեեւ կառավարությունը փորձել է փոխհատուցել այն` բարելավելով տվյալ շրջանի ենթակառույցները: Սակայն չլուծված են մնում մշակույթի եւ կրթության ոլորտում Ջավախքի նկատմամբ տարվող քաղաքականությունը:

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Վրաստանի հարբերություններին, ապա  հաշվետվության մեջ այդ հատվածը, քաղաքագետի կարծիքով,  բավականաչափ անաչառ է ներկայացված: Մարկարովի խոսքով, քրիստոնեական եկեղեցիների պատկանելության հարցը վրացական իշխանության համար քաղաքական օրակարգի առաջատար հարցերից չէ:

Վրաստանի նոր կառավարության կողմից փոքրամասնությունների խնդիրների  լուծման որոշման հարցին քաղաքագետը պատասխանել է, որ վրացական իշխանությունը  կձգտի   ինտեգրել ազգային փոքրամասնություններին եւ  բարձրացնել նրանց լոյալությունը վրացական պետականությունում:

Հիշեցնենք, որ «Վարդերի հեղափոխություն. Հետեւանքները» հաշվետվության մեջ նշվում է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ  վիճելի հարցը համարվում է  Աամցխե-Ջավախքի շուրջ ստեղծված իրավիճակը, որտեղ  բնակվում է մեծ թվով հայ բնակչություն:  Ռուսական բազաների դուրս բերումից հետո շատերը կարծում էին, որ իրավիճակն այստեղ  կսրվի, քանի որ  տեղական բնակչության մեծ մասը աշխատել  է բազայում, կամ  տնտեսական շահ է ունեցել նրա գործունեությունից: Սակայն նման բան տեղի չի ունեցել: