«Հրապարակը» գրում է, թե լուրեր են շրջում, թե շուտով Հյուսիսային պողոտայում լայնամասշտաբ շինարարություն է սկսվելու:

Ասում են՝ ավտոկայանատեղիների ներքեւի հարկը շարունակելու է ծառայել որպես կանգառ այն վարորդների համար, ովքեր չեն ալարի եւ իրենց մեքենաները կկանգնեցնեն այնտեղ, իսկ վերեւի հարկն ամբողջությամբ վերածվելու է խանութների: Ըստ նախնական լուրերի, այս ծրագիրն իրականացնելու է «Տաշիր գրուպը»:

Առաջիկայում կփորձենք այս ծրագրի մանրամասները ներկայացնել: Արդյոք հայերը կսիրե՞ն «ընդհատակյա» շոփինգը, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը: