Աժ պատգամավորներն ամառային արձակուրդների ընթացքում իրենց աշխատասենյակները վերանորոգեցին, տեղափոխեցին իրենց գույքը, որպեսզի Աժ աշնանային նստաշրջանին արդեն ունենան հարմարավետ սենյակներ: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։
«Ողջ օգոստոս ամսվա ընթացքում բուռն նորոգման, «ուբոռկայի» մեջ էր նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանի աշխատասենյակը, որը հայտնվել էր լրագրողների ուշադրության կենտրոնում հատկապես իր գույքով: Սակայն երեկ մենք տեսանք, թե ինչպիսի վերանորոգման եռուզեռ է նրա սենյակում: Պարզվում է` Աժ ջեռուցման նոր համակարգը փորձարկելու արդյունքում պայթել են խողովակները, եւ գեներալի սենյակն արդյունքում այնպես է վնասվել, որ նոր վերանորոգման անհրաժեշտություն է առաջացել»,- գրում է «Առավոտը»:





























