Գոմեշի մսի պատմությունը չեզրափակված` արդեն արջերի պատմությունն է մեջտեղ գալիս: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։
««Ժողովուրդ»-ը պաշտոնական խողովակներից պարզեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող եւ այդ համակարգից հավանաբար հագուստի եւ այլնի պատվեր ընդունող «Զինառ» ՓԲԸ-ն նաեւ արջապահությամբ կամ արջաբուծությամբ է զբաղվում:
Թե ինչ նպատակով է այդ ծանր գործը ստանձնել Սեյրան Երանոսյանի ղեկավարած «Զինառ»-ը, դժվար է ասել, բայց պարզվում է` «Սարգա-Սար» ընկերությանն արջերի բներ են սարքել տվել, որ այդ գիշատիչ կենդանիները վնաս չպատճառեն շրջապատի բնակչությանը: Արդյունքում` արջերը շահել են, «Սարգա-Սար»-ը`մնացել անփող ու «Զինառ»-ի հետ միասին հայտնվել դատարանում»,- գրում է «Ժողովուրդը»:





























