25-ամյա Դ. Ս.-ն, վիճաբանության մեջ մտնելով «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակից Ա. Բ.-ի հետ, իր մոտ եղած դանակով հարվածել է նրան: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրվասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Ըստ գործի նյութերի, 25-ամյա Դ. Ս.-ն 2012թ. հուլիսի 12-ին, ժամը 02:20-ի սահմաններում, Երեւան քաղաքի Քաջազնունիի 20/1 հասցեում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի մուտքի մոտ վիճանաբության մեջ է մտնել նույն սուպերմարկետի աշխատակից Ա.Բ.-ի հետ, ապա իր մոտ եղած դանակով հարվածել է վերջինիս որովայնին:
Նա Ա.Բ.-ի առողջությանը պատճառել է ծանր՝ կյանքին սպառնացող վնասվածք: Քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 1-ին մասով: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 6-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























