ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի պաշտոնաթողությունը ցնծություն է պատճառել նաեւ Հայաստանում տեղաբաշխված ռուսական զորամասերում: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։
«Նոյեմբերի 6-ի երեկոյան ռուսական զորամասերում տոնական տրամադրություն է տիրել, եւ հիմնականում բարձր սպայակազմն այդ առիթով խնջույքներ է կազմակերպել:
Ինչպես հայտնի է` բանակի եւ Սերդյուկովի միջեւ հակամարտություն կար, զինվորականները նրան համարում էին հարկայինի աշխատակից` «նալոգավիկ», իսկ Սերդյուկովը զինվորականներին համարում էր «կանաչ մարդուկներ»: Ռուս զինվորականության համար Սերգեյ Շոյգուն հոգեհարազատ կերպար է, ով բանակի գեներալի կոչում ունի»,- գրում է «168 ժամը»:




























