Հավաստի տեղեկություններով, ՀՀԿ վերանորոգվող գրասենյակի շենքի հիմնանորոգումն իրականացնում է Օղակաձեւ զբոսայգու Խանջյան 20 հասցեում փլուզված կառույցի կառուցապատող «Չիլինգարյան դիզայն» շինարարական ընկերությունը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

««Չիլինգարյան դիզայնն» իրականացնում է միայն սալիկապատման աշխատանքը։ Իսկ ՀՀԿ շենքի ներսի վերանորոգման աշխատանքներն իրականացնում է ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի եղբոր՝ Ստեփան Ախոյանի «Սպիտակ տնակ» ընկերությունը։ «ԱՃՕ» շինարարական ընկերությունը կառուցապատում է տանիքը»,- գրում է «Ժամանակը»։