Ի հակադրումն իշխանության խոստումների՝ հին բարի ավանդույթները շարունկվում են եւ մրացկից թիմը՝ ՀՀԿ-ն  խախտում է «Ընտրական օրենսգիրքը»: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, մամուլի ասուլիսում ասաց թիվ 1 ընտրատարծքում առաջադրված «Ժառանգության» ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:

Նա տեղեկացրեց, որ ծնողական ժողովներ են հրավիրվում 133, 170 դպրոցում եւ մանկապարտեզներում, որոնց ընթացքում բացահայտ կատարվում է  ՀՀԿ-ի թեկնածույի քարոզչություն: «Ավելի զավեշտալի է, երբ  ծնողներին կանչում են եւ պահանջում անձնագիր եւ անձնագրի սերիան: Ահազանգել եմ այս մասին ԿԳ նախարությանը եւ քաղաքապետրանին եւ հուսով, որ վերջ կտրվի այս ամենին»,- ահազանգեց Ս. Սաֆարյանը եւ ավելացրեց, որ այս ընտրությունները թեստ են նախագահական ընտրություններից առաջ, հատակպես այն դեպքում երբ միջազգային հնրությունը ակընդետ հետեւում են այս ընտրություններին: «Ես չէի ցանկնա, որ այս ընտրությունները ազդեն նախագահական ընտրությունների վրա»,- ընդգծեց Ս. Սաֆարյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am