Նոյեմբերի 9-ին ժամը 12:00-ին Վայրի բնության  եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իր գլխավոր գործընկեր՝ VivaCell-MTS-ի հետ համատեղ ծառատունկ կկազմակեպեն, որին կմասնակցեն Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններն ու միջազգային կառույցների ներկայացուցիչները:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին FPWC-ի մամուլի ծառայությունից, խորհրդանշական ծառատունկը կիրականացվի հիմնադրամի կողմից պահպանվող «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ում: Այն գտնվում է «Խոսրովի Անտառ» պետական արգելոցի հարակից տարածքում, որը Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) երկարաժամկետ վարձակալության տակ է առել՝ ստեղծելով Հարավկովկասյան տարածաշրջանում առաջին մասնավոր կառավարվող բնապահպանական տարածքը:

Այս մոդելային նախագիծը իրականացվում է Բնության Պահպանության Միջազգային Միության նիդերլանդական հանձնաժողովի (IUCN NL), բրիտանական World Land Trust կազմակերպության (WLT)  եւ VivaCell-MTS-ի աջակցությամբ:

Ծառատունկի շրջանակներում Վայրի բնության  եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC)  եւ ՀՀ Բնապահպանության նախարարության միջ եւ կստորագրվի Փոխըմբռնման Հուշագիր: Հուշագիրը կսահմանի հետագա համագործակցությունը հիմնադրամի  եւ նախարարության միջ եւ, որն էլ հանդիսանում է «Խոսրովի Անտառ» պետական արգելոցի անմիջական պատասխանատուն:

Նախարարությունը ողջունում է հիմնադրամի ջանքերը ուղղված «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ի հիմնադրմանը՝ արգելոցի համար ստեղծելու պահպանվող բուֆերային գոտի, քանի որ «Խոսրովի Անտառ» պետական արգելոցի հարակից տարածքների կենսաբազմազանության արդյունավետ պահպանությունը խորապես նպաստում է արգելոցի սահմանների ներսում պաշտպանության բարելավմանը: