Հայաստանում ներքաղաքական հիմնական ինտրինգը առաջիկա նախագահական ընտրություններն են եւ հանրության, քաղաքական պրոցեսի մասնակիցները իրենց վարքագիծը դրսեւորում են առաջնորդվելով այդ ընտրությունների նկատմամբ իրենց պատկերացումներից կամ մոտեցումներց։ Այդ մասին այսօր՝ նոյեմների 8-ին, մամուլի ասուլիսում ասաց «Քրիստոնեա-Դեմոկրատական» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։

Անրադառնալով քաղաքական դաշտի հետագա զարգացումներին, նա նշեց, որ «Ժառանգության» եւ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունների համագործակցությունը, եթե ոչ վտանգված, ապա որոշակի խնդիրային է. « Ես կարծում էի, որ նրանց համագործակցությունը կարող էր կայանալ,  ես այն քաղաքական գործիչներից եմ, որ ողջունում է այդ նախաձեռնությունը, որը կհանգեցներ որոշակի աշխարհահայացքային ուժի կայացմանը»։

Խոսելով ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ հնարավոր համագործակցության մասին, նա ասաց, որ դա հեռանկարային չէ, քանի որ տարբեր նժարներ են քշեռքին դրված, տարբեր են նաեւ քաղաքական մոտեցումներն ու հետաքրքրություններն եւ, համագործակցության հիմնական նպատակը առաջիկա նախագահական ընտրություններն են։

Հարցին՝ ինչու՞ ՀԱԿ-ը հանդես չի գալիս թեքնածուի առաջադրմամբ, նա նշեց, որ խնդիրը միայն թեքնածուի առաջադրումը չէ, այլ առաջադրման քաղաքական կապիտալի ապահովումը։ «Եվ այս առումով ՀԱԿ-ը  խնդիրներ ու մտայնության տեղիք ունի։ Կարելի է հասկանալ, որ ՀԱԿ-ը փորձում է որոշակի քաղաքական ուժերի օգնությամբ դուրս գալ իր համար ոչ նպաստավոր քաղաքական իրավիճակից, բայց թե որքանո՞վ է դա ձեռընտու ԲՀԿ-ին ու նրա վարած քաղաքականությանը՝ վիճահարույց է»,-ասաց Խոսրով Հարությունյանն ու ավելացրեց. «Իմ համոզմամբ, միայն ՀՅԴ հանդես կգա սեփական թեքնածուի առաջադրմամբ, քանի որ դա նրանց համար բոլոր ընտրություններին եղել է սկզբունքային դիրքորոշում։