Կառավարությունը երեկ հավանություն է տվել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփխություններ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է սահմանել, որ դատախազի համազգեստ կրեն ոչ միայն կենտրոնական դատախազությունում եւ կայազորների զինվորական դատախազություններում պաշտոն զբաղեցնող, այլեւ բոլոր դատախազները։ Այդ մասին գրում է «Հայացք» թերթը։

«Հետաքրքիր է նախագծի՝ պետական բյուջեում ծախսերի ավելացման վերաբերյալ հատվածը.

«Մասնավորապես, պահանջվում է 372 համազգեստ։ Նշվածից 30-ը ԱՊԽ (Արդարադատության պետական խորհրդական) համազգեստներն են։ Յուրաքանչյուր ԱՊԽ համազգեստի գինը կազմում է  384 450 դրամ։ ընդհանուր 30 համազգեստի գումարը կազմում է 11 533 500 դրամ։

Բացի այդ, անհրաժեշտ է 342 սովորական համազգեստ։ Յուրաքանչյուր համազգեստի գինը կազմում է  200 830 դրամ։ Ընդհանուր 342 կոմպլեկտ համազգեստի գումարը կազմում է  68 683 860 դրամ»,- գրում է «Հայացքը»։