Եղվարդի խճուղում, նոյեմբերի 8-ին, ժամը 21.00-ին, իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «Ռենո» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Ռենո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: