Պաշտոնական տվյալներով, մոտ 40 տոկոս աղքատության ցուցանիշ ունեցող Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ըստ մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների հայտարարագրի, ունի 290 միլիոն դրամ եւ 2 միլիոն 50 հազար ԱՄՆ դոլար։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Տեղեկությունը քաղված է parliamentmonitoring.am կայքից։ Աբրահամյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 43 միլիոն 484 հազար 900 դրամ, որից 40 միլիոնը՝ գյուղմթերքի իրացումից ստացված եկամուտ։ Պարզ չէ, սակայն, թե ում գյուղատնտեսական հողերում է պտուղ աճեցրել եւ իրացրել Հովիկ Աբրահամյանը, եթե հայտարարագրի «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրված է միայն 3 բնակարան Երեւանում՝ 683 քմ ընդհանուր մակերեսով եւ 1 ավտոկանգառ՝ 18 քմ մակերեսով»,- գրում է «Հայկական ժամանակը»։





























