Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը վաղը՝ նոյեմբերի 29-ին, երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա:
ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նա մասնակցելու է Մադրիդում կայանալիք Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա նիստին:




























