«Ժառանգության» խմբակցության պատգամավորները միացել են նոյեմբերի 21-ին հրավիրված արտահերթ նիստի տապալման պատճառով Հայ ազգային կոնգրեսի Սահմանադրական դատարան դիմելու պահանջին: Այս մասին այսօր՝  նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Հերթական անօրինական եւ ոչ սահմանադրական մոտեցումն է, ընդիդմությունը հիմք ունի՝ դիմելու սահմանադրական դատարան»,- ասաց նա:

«Ժառանգության» առաջնորդը կարծիք հայտնեց, որ ընդդիմության կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունները, որոնք պետք է քննարկվեին արտահերթ նիստին, ամբողջական չեն, մասնակի են: Մասնավորապես, նա կարծում է, որ Հայաստանում պետք է լինի մեկ տեսակի քաղաքացի, տեսակներով չպետք է տարանջատվի, հակասահամանադրական է, երբ քաղաքացաիության տարբեր տեսակներց ելնելով՝ ՀՀ քաղաքացիները ունեն տարբեր արտոնություններ եւ իրավունքներ, այստեղ էլ գտնվում է չարաշահման աղբուրները, երբ ընտրություններին եհարյուր-հազարներով ուռճացվում են ցուցակները:

Հիշեցնենք, ՀԱԿ-ի նախաձեռնած նոյեմբերի 21-ի ԱԺ արտահերթ նիստը չի կայացել: Կանոնադրությամբ սահմանված երեք ժամվա ընթացքում բավարար թվով պատգամավորներ չէին գրանցվել Արտահերթ նիստի տապալման պատճառով  սահմանադրական դատարան դիմումն արդեն պատրաստ է: