Եթե նախկինում սեռավարակների 4 հիմնական տեսակ կար, որը հիմա քիչ է հանդիպում, ապա այսօր այդ տեսակները շատացել են: Այս մասին այսօր` նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց սեքսապաթոլոգ-հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանը:
Սեռավարակների տարածվածության պատճառը, նրա կարծիքով, սեռական դաստիարակության ցածր մակարդակի վրա լինելն է: «Կան 10 պատվիրաններ` սեքսի պաշտպանության, որ պետք է դա օգտագործվի»,- ասաց Մարատ Զաքարյանը` չմանրամասնելով այդ պատվիրանները:
Ասուլիսի մյուս բանախոսը` մաշկավեներաբան Սամվել Հովհաննիսյանը նշեց, որ լինում են դեպքեր, երբ տաղանդավոր ու կրթված անձը սեռական տարրական վարքի եւ հիգիենայի մասին տեղեկացված չէ, ինչը կապված է սեռական դաստիարակության հետ: Նա եւս շեշտեց, որ Հայաստանում սեռական դաստիարակությունը բավականին ցածր մակարդակի վրա է: Սեռական դաստիարակության հիմքում պետք է ընկած լինի ընտանիքը, դասագիրքը, մինչդեռ «7-8-9-րդ դասարանի երեխաների բջջայինների մեջ ավելի շատ սեռական բնույթի կադրեր են, տեսանյութեր»,- ասաց Սամվել Հովհաննիսյանը:





























