Նոյեմբերի 27-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «BMW-325»  մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքում  դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել մայթեզրին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ այդ պահին մայթեզրին կանգնած 14-ամյա պատանին վախից մի կողմ է վազել, վնասել ոտքն ու վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: