Արտաշատի «TV» ակումբում 22-ամյա Սուսաննա Ա-ի եւ 18-ամյա Սվետլանա Ա-ի միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության Արտաշատի բաժնից:
22-ամյա Սուսաննա Ա-ն նոյեմբերի 27-ին հաղորդում է տվել, որ էր-ամյա Սվետլաննա Ա-ն իրեն ծեծի է ենթարկել: Սակայն միջադեպը տեղի է ունեցել նոյեմբեի 26-ի գիշերը: 22-ամյա Սուսաննա Ա-ին դատաբժշկի ուղեգիր է տրվել: Կատարվում է հետաքննություն:
NEWS.am-ի տեղեկություններով նրանք զվարճանալու ընթացքում իրար չեն հասկացել, լեզվակռվի մեջ են մտել, ինչի արդյունքում ծեծկռտուք է տեղի ունեցել:




























