Գիտության ֆինանսավորման մակարդակը 2020 թ. կմոտենա միջին եվրոպական չափանիշների՝ ի հաշիվ պետական եւ մասնավոր աղբյուրների: Այդ մասին նշված է ՀՀ կառավարության եզրակացության նախագծում՝ ի պատասխան պատգամավոր Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնության:
Հ. Բագրատյանն օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրել՝ «2013-17 թ.թ. գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի իրավական հիմունքները» անվանումով: Դրանով առաջարկվում է 2013 թ. գիտության ֆինանսավորման չափ սահմանել 2011 թ. ՀՆԱ-ի 1,1%-ը (մոտ 37 մլրդ դրամ): Համեմատության համար նշենք, որ 2013 թ. պետական բյուջեում գիտության ֆինանսավորման նպատակով նախատեսվել է 11,2 մլրդ դրամ:
Ըստ Հ. Բագրատյանի ներկայացրած օրինագծի՝ գիտության ֆինանսավորման չափը 2017 թ. պետք է հասցնել ՀՆԱ-ի 1,4%-ին:
ՀՀ կառավարության եզրակացությունում (այն պատրաստվել է ֆինանսների նախարարության կողմից) նշվել է, որ Բագրատյանի ներկայացրած առաջարկություններն իրատեսական չեն, նշված չեն ֆինանսավորման աճի աղբյուրները: Բացի այդ՝ նախագիծը թերի է օրենսդրական տեխնիկայի կանոնների տեսանկյունից:
Կառավարության եզրակացության նախագիծը կհաստատվի նոյեմբերի 296-ի կառավարության նիստում:




























