Հայ ազգային կոնգրեսը պարտավոր է մասնակցել նախագահական ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայոց հայրենիք» կուսակցության փոխնախագահ Անահիտ Եղոյանը: «ՀԱԿ-ը ունի իր թեկնածուն, եւ նա Լեւոն Տեր-Պետրոսյանն է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուով հանդես գալուն, մասնավորապես` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջադրելուն,նա նշեց. «Ոչինչ չեմ բացառում, այդ հարցը քննարկվում է ՀԱԿ-ում, ժամանակը կգա, ամեն ինչ ցույց կտա: Ցանկացած հայրենանպաստ ուժի հետ համագործակցությունը ճիշտ է, որը կօգնի Հայաստանի առաջընթացին, զարգացմանը եւ ճգնաժամային վիճակից դուրս գալուն»,- ասաց նա:
Անահիտ Եղոյանը նշեց, որ եթե ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ միասնական թեկնածուվ գնա, իրենց կուսակցությունը չի դադարեցնի անդամակցությունը ՀԱԿ-ին:





























