Երեւանի Արցախի փողոցի ընկերություններից մեկի տնօրենի սենյակից չհրկիզվող պահարանի գումարը գողացած երիտասարդին ոստիկանները գտել են 4 ամիս անց:

Հանցագործությունը կատարվել էր 2012 թվականի հունիսի 28-ի լույս 29-ին, չհրկիզվող պահարանից գողացել էին 190 հազար դոլար:Ոստիկանության մամուլի ծառայությունը տեսանյութ է պատրաստել գողության կատարման եւ դրա հանգամանքների մասին: