Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների դասերն արդեն 10 օր է` ուղեկցվում են աղմուկով: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։

«Համալսարանի հարեւանությամբ «Լավանդա» դեղատունը շինարարություն է իրականացնում, եւ բանվորները վնասել են բուհի ջեռուցման խողովակը: Ու եթե այն չվերականգնեն, 6000 ուսանողների դասերը ստիպված կդադարեցվեն: «Լավանդա»-ի սեփականատեր Արայիկ Հայրապետյանը «Ժոդովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե բուհի ռեկտորը թաքնվել է ուսանողների հետեւում. «Կոնկրետ ռեկտորի կաբինետը իմ կաբինետի վերեւն է, եւ երբ ինքը դռռացնում, դռռացնում, բռռացնում էր, ես ոչ մի տեսակի բան չասացի իրեն` հասկանալով, որ մարդը նոր է եկել եւ վերանորոգում է»:

Իսկ մանկավարժականի ռեկտոր Ոուբեն Միրզախանյանը մեզ փոխանցեց, թե գործարարին առաջարկվել է շինաշխատանքներն անել հանգստյան օրերին կամ երեկոյան 6-ից հետո. «Հիմա նա պետք վերականգնի համալսարանի ջեռուցումը: Ես թույլ չեմ տա, որ մեր ուսանողները եւ դասախոսները մրսեն»»,- մեջբերում է  «Ժողովուրդը»: