Հայաստանի դատախազական համակարգում պաշտոնանկությունները չեն բացառվում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը: Սակայն Ա. Թամազյանը խուսափեց կոնկրետ անուններ նշել, ասելով՝ «եթե մարդ նշանակվում է աշխատանքի, նշանակում է մի օր էլ կարող է ազատվել»:
Ա. Թամազյանն ասաց, որ ՀՀ նախագահի հետ հայտնի խորհրդակցությունից հետո հրավիրվել է դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որտեղ համապատասխան հանձնարարականներ են տրվել: Սակայն Ա. Թամազյանը հրաժարվեց կոնկրետ հանցագործությունների վերաբերյալ հայտարարությւոններ կատարել: «Հանրապետությունում տարեկան 9000 հանցագործություն է կատարվում, կենտրոնական ապարտում պարտավոր չենք այդ բոլորից տեղյակ լինել: Դատախազությունն ունի տարածքային ստորաբաժանումներ, որոնք նույնքան ինքնուրույն են, ինչպես առաջին ատյանի դատարանները»,- ասաց Ա. Թամազյանը:




























