Գեղարքունիքի մարզի Վարդենիկ  գյուղում երեկ` նոյեմբերի 28-ին իրենց տան տանիքում կախվելու միջոցով ինքնասպանություն գործած  40-ամյա Ն. Գրիգորյանի հայրը 1.5 ամիս առաջ էր ինքնասպանություն գործել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին Վարդենիկի բնակիչները: Նրա հայրը ինքնասպանություն է գործել կարտոֆիլի աճեցման համար նախատեսված թունաքիմիկատով` B 58-ով: Նաեւ նշեցին, որ Ն. Գրիգորյանի հայրը շատ է նեղվել, որ գյուղում ասել են, թե իր տղան գիժ է: Գյուղի բնակիչները  փոխանցմամբ,  40-ամյա Ն. Գրիգորյանի մոտ 1 տարի առաջ է հոգեկան խնդիրներ առաջացել, ինչը գյուղացիների փոխանցմամբ ժառանգական է: Հիվանդության ի հայտ գալուց հետո նա տեղափոխվել է Սեւանի հոգեբուժարանում բուժվելու եւ վերջերս էր վերադարձել տուն: Ավելին` գյուղում տրակտորավար էր աշխատել: Ամուսնացած էր եւ ունի 2 երեխա: Սակայն հոգեկան խնդիրների ի հայտ գալուց հետո նրա կինը երեխաների հետ վերադարձել է հայրական տուն եւ նրա դուրս գրվելուց հետո է վերադարձել ընտանիք: Ի դեպ, Ն.Գրիգորյանը ինքնասպանությունից առաջ ասել է, որ գնում է գնումերի, սակայն երբ ուշացել է՝ փնտրել են եւ տանիքում նրա կախված դիակն են հայտնաբերել:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 28-ին, ինքնասպանության դեպք է գրանցվել Գեղարքունիքի մարզում: Վարդենիկ գյուղի 40-ամյա բնակիչ Ն. Գրիգորյանին գտել են իրենց տան տանիքում կախված վիճակում: Դեպքի առնչությամբ ոստիկանության Մարտունիի բաժնում հարուցվել է քրեական գործ: