Կոտայքի մարզում այսօր` նոյեմբերի 29-ին ժամը 10.15-ի սահմաններում Գեւորգ Չաուշի թաղամասի 9-րդ նրբանցքի դիմաց 26-ամյա Ռաֆայել Ցոլակի Մարտիրոսյանը վարելով «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 44-ամյա Անահիտ Միշայի Գեւորգյանին, ով մինչեւ շտապօգնության ժամանելը մահացել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Կոտայքի բաժնից: Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել: Կատարվում է նախաքննություն: Ի դեպ, շտապօգնության ուշացումը թեժացրել է հավաքվածների կրքերը: Այլ տուժողներ չկան, քանի որ ՃՈ աշխատակիցները հանդարտեցրել են մթնոլորտը:
Կոտայքի մարզում 26-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջը, ով մահացել

Տեղադրություն




























