Արարատի մարզում 22-ամյա Օ.Կ.-ն ամուսնացել եւ սեռական հարաբերություններ է ունեցեցել անչափահաս Լ.Մ.-ի հետ: Վեդիի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն, 22-ամյա Օ.Կ.-ն, լինելով 18 տարին լրացած անձ եւ տեղյակ լինելով որ Արարատի մարզի Վերին Դվին գյուղի բնակչուհի Լ.Մ.-ի 16 տարին լրացած չէ, ամուսնացել եւ սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ:
Քրեական գործ է հարուցվել 141 հոդվածի հատկանիշներով` 18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ: 138-րդ, 139-րդ կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում` սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 27-ին առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























