Հայաստանի կառավարությունը դրական է արձագանքել ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկությանը՝ երիտասարդ գիտաշխատողներին ընդգրկել սոցիալական փաթեթից օգտվողների ցանկում:
ՀՀ կառավարության պատասխանում նշված է, որ անհրաժեշտ մեխանիզմների լուծումից հետո հարցին կտրվի դրական լուծում: Ընդ որում՝ սոցփաթեթից կօգտվեն ոչ միայն երիտասարդ գիտաշխատողները:
Սոցփաթեթի արժեքը 132 հազ. դրամ է: Աշխատողն այն կարող է օգտագործել 4 ուղղություններով` բժշկական ապահովագրություն, հագիստ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, ուսման վարձի վճարում եւ հիփոթեքային վարկի տոկոսների մարում:




























