«Հրապարակը» գրում է, թե Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով քրեական գործի նախաքննության նկատմամբ թերի եւ մակերեսային դատավարական ղեկավարում իրականացնելու համար Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը դադարեցվել է, քանի որ նա աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել եւ ազատվել աշխատանքից։
Սա ուշագրավ է նրանով, որ օրերս մենք զրուցել էինք Էդիկ Հովսեփյանի հետ եւ փորձել պարզել իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի հիմքերը, սակայն վերջինս հերքել էր: «Այդպիսի բան չկա, իմ նկատմամբ ոչ մի վարույթ չի հարուցվել, ես ոչ մի նման ինֆորմացիայի չեմ տիրապետում»,-մեզ հետ զրույցում ասել էր դատախազի տեղակալը: Սակայն դատախազությունից հաստատել էին, որ Հովսեփյանը ծանուցված է եղել իր նկատմամբ հարուցված վարույթի մասին:
Երեկ, սակայն, նրանից չհաջողվեց պարզել, թե ինչու է ազատման դիմում գրել: Մեր զանգերն անպատասխան մնացին: Թերեւս այսպիսով խուսափել է ավելի ծանր պատժից:




























