Նոյեմբերի 29-ին, ժամը 19.32-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի 3-րդ շենքի 3-րդ հարկի բնակչին շտապօգնության աշխատակիցները չեն կարողանում իջեցնել ծանր քաշ լինելու պատճառով եւ նրա հոսպիտալացման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել փրկարարական վարչության փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը շտապօգնության աշխատակիցները հարազատների հետ համատեղ ուժերով հիվանդին (Օ. Վարդինյան 1939 թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:




























