Նոյեմբերի 30-ին Երեւանում տեղի կունենա Եվրոպական Ժողովրդական Կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովը, որին կմասնակցի նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Գագաթնաժողովին կքննարկվեն Արեւելյան գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր: Նախատեսված են երկկողմ հանդիպումներ Արթուր Բաղդասարյանի եւ ԵԺԿ քաղաքական գործընկերների միջեւ: Կքննարկվեն Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներ: