2013 թ.-ն իր համարով, չգիտես ինչու, տագնապ է առաջացնում, բայց այն իր մեջ վտանգ չի պարունակում: Այս մասին այսօր` նոյեմբերի 30-ին հրավիրված ասուլիսին ասաց աստղաբան, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը ասելով, թե ի՞նչ է սպասվում մեզ 2013 թվականին:

Նրա խոսքով, 13-ը հրեաների մոտ մահ բառի փոխարինողն է եւ հավանաբար դրանից են վախենում: «Յուրաքանչյուր մարդ ունի իր ճակատագիրը եւ առաջնորդվում է դրանով: Նման բաներից պետք չի վախենալ: 2013 թ-ի թվանշանները, եթե գումարում ենք 6 է ստացվում: 6-ից  էլ են վախենում, բայց դա նյութական պաշարումների կուտակման ժամանակաշրջան է: 2013-ը շատ ավելի լավ է, քան նախորդ տարին: Կառավարութունը, ժողովուրդը բոլորը անհանգստանում են միեւնույն հարցի մասին: Այդ հարցը հենց ինքը ժողովուրդն է եւ պետք է բոլորը պատասխանատվություն վերցնեն` իրենց վրա աշխարհի բախտը որշելու համար»,- ասաց Էլյա Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, աշխարհի բախտը հիմա վտանգի տակ է, որովհետեւ չարը շատ է մեծացել: «Պետք է գալիք տարում կառուցվեն հասրակական շենքեր, որ ժողովուրդն ավելի բարձր մակարդակ ունենա: Հաջողություն կունենան նրանք, ովքեր կաշխատեն եւ կանհանգստանան աշխարհի բախտի համար: Մահացությունների թիվը մինչեւ 2014թ-ի դեկտեմբերի  23-ը մահացությունների թիվը շատ մեծ քանի կհասնի: Բայց այն երկրները, ովքեր հաշվառման մեջ են ցուլից մինչեւ կշեռք, այդ երկրները ապահով վիճակում ենք: Իսկ Հայստանը կշեռք է եւ, ոչ մի անհանգստացնող հարց չկա»,- ասաց Էլյա Հովհաննիսյանը: Ինչպես նաեւ ավելացրեց, որ 2016թ-ը Հայաստանին հասցնում է գագաթ, որից վերեւ բարձրանալ հնարավոր չէ: Նա նախագահական ընտրությունների հետ կապված կանխատեսումներ չարեց, սակայն հետեւյալն ասաց. «Ովքեր այսօր մեծ հաջողությունների մեջ են, երկու տարի հետո մեծ դժվարություններ են սպասվում եւ կան մարդիկ, ովքեր իզուր են դրել իրենց թեկնածությունը»:

Աստղաբանը նշեց, որ դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջ չի լինելու: «Աշխարհի վերջը կա, ոչ ոք չի կարող ժխտել, բայց դրան դեռ մի հարյուր տարի կա»,- ասաց Էլյա Հովհաննիսյանը: