Հայերն ունեն իրենց հորոսկոպը, սակայն շատերը Չինաստանի եւ Ճապոնիայի հորոսկոպով են առաջնորդվում:Այս մասին այսօր` նոյեմբերի 30-ին հրավիրված ասուլիսին ասաց աստղաբան, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը եւ ավելացրեց, որ նրանց ամիսների անունները մեզ մոտ վերաբերում է հենց տարիներին:

Անդրադառնալով 2013թ-ի կանխատեսումներին` աստղաբանն ասաց, որ Ճապոնական հորոսկոպով Եզի տարում, իսկ  Հայաստանի հորսկոպով  Խոյի տարում ծնվածները` երախաների հետ կապված խնդիրներով կզբաղվեն:

Ճապոնական հորոսկոպով Վագրերը, որը մեզ մոտ Ցուլի տարի է,  իրենց ծնողների հետ կապված շահադիտական հարցերի լուծումների մեջ կընկնեն: Ծնողները կամ կօգնեն կամ կզրկեն:

Ճապոնական հորոսկոպով Ճագարների, կատվի տարում ծնվածները, որը մեզ մոտ Երկվորյակի տարի է  եղբայրների հետ բարդությունների մեջ կգտնվեն:

Խեցգետնի եւ Հրեշի տարում ծնվածները ֆինասական հաջողություններ կունենան: Էլյա Հովհաննիսյանի նշեց, որ այս  տարի Հրեշի տարի էր, բայց նրանց ֆինանսական հաջողությունները կլինի 2013-ի մեջ:

Ճապոնական հորոսկոպով Օձի տարում ծնվածները, իսկ հայկական հորոսկոպով Առյուծները  կանեն ինչ ուզում են եւ նրանց սպասում է աներկյուղ կյանք:

Ձիերի թշնամիները կշատանան, որոնք տեսանելի չեն եւ գործում են տակից, ինչը վերաբերում է նաեւ քաղաքական դաշտին:

Ճապոնական հորոսկոպով Այծի տարում ծնվածները, որը մեզ մոտ Կշեռքի տարի է, նրանց համար սիրելու տարի է:

Կապիկի տարվա ծնվածներին, որը մեզ մոտ Կարիճի տարի է սպասում մեծ հաջողություններ:

Աղքաղի տարում ծնվածներին, որը Հայաստանում Աղեղնավորի տարին է, ճամփորդությունները նրանց կտան հաջողություններ:

Շան տարում ծնվածները, որը մեզ մոտ Այծեղջյուրի տարի է, տագնապ ու անհանգստություն կառաջանա կյանքի եւ առողջության  մասով:

Խոզի, վարազի տարում ծնվածները, որը մեզ մոտ Ջրհոսներն են, ամուսնական հարցերի հետ կապված լուծումների մեջ կլինեն:

Առնետի տարում ծնվածները, որը մեզ մոտ Ձկներն են, պետք է անհանգստանան իրենց առողջական վիճակի մասին:

Էլյա Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ 82-87 թթ-ի ծնվածները բոլորը առանց բացառությամբ եկել են օգնելու իրենցից հետո ծնվածներին: Նրանք մեծ առաքելություն ունեն: Իսկ, եթե կփորձեն չօգնել, նրանց սպասում է ֆինասական խոշոր կորուստներ, անհաջողություններ ամեն բնագավառում: