Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) եւ Եվրոպական ժողովրդական (ԵԺԿ) կուսակցությունների նախաձեռնությամբ Երեւանում մեկնարկող ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու համար Երեւան են ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւ Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը:
ՀՀԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը:





























