Լոնդոնում Աֆղանստանին նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով մեկնած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հունվարի 27-ին մասնավոր հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

Թուրքական Turkishjournal-ի տեղեկացմամբ` հանդիպման օրակարգը եղել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը` կապված ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների հետ: Դավութօղլու-Քլինթոն հանդիպումը տեւել է մոտ 15 րոպե: հանդիպումից մանրամասներ դեռեւս հայտնի չեն:

NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ թուրքական մամուլ, վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրները, նշում էր, որ Դավութօղլուն Լոնդոնում կփորձի դեմ առ դեմ հանդիպել Հիլարի Քլինթոնի հետ եւ կրկին կներկայացնի Թուրքիայի դժգոհությունը Հայաստանի ՍԴ-ի որոշման հետ կապված:

Նորից նույն թուրքական դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Թուրքիայի արտգործնախարարությունը նախապատրաստում է իրավական փաստաթուղթ ընդդեմ Հայաստանի ՍԴ-ի որոշման դեմ, որտեղ կետ առ կետ կներկայացվեն ՍԴ-ի որոշման եւ ստորագրված արձանագրությունների բովանդակության տարբերությունները:

Թուրքական կողմին առավել վրդովվեցրել էր այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը դրական էր գնահատել Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը` համարելով դա կարեւոր քայլ: