NEWS.am-ը ներկայացնում   «The Armenian Weekly»-ում հրապարակված հաղորդակցության մասնագետ Ուրա Մաիսյանի հոդվածը որոշալի կրճատումներով.

Գնեդերային անհավասարությունն այսօր Հայաստանի կյանքի լուրջ խնդիրներից է:  Ընտանիքներում գենդերային բռնությունն առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում: 2008 թ-ին «Amnesty International»-ը հայտնել էր, որ Հայաստանում անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի կանանց մոտ քառորդ տոկոսը ֆիզիկական բռնության է ենթարկվում իրենց ամուսինների եւ ընտանիքի անդամների կողմից:

Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքական վերլուծության կենտրոնի կողմից 2007թ. անցկացված հետազոտության արդյունքներով պարզվել է, որ հարցվածների գերթե 66 տոկոսը հոգեբանական բռնության են ենթարկվել, 27 տոկոսը հանդուրժել են ֆիզիկական չափավոր բռնությունը, 12 տոկոսը` ավելի ուժեղ բռնությունը:

2010թ-ին Զարուհի Պետրոսյանի գազանային սպանությունը Հայաստանում եւ սփյուռքում  շատերին սարսափահար արեց` բացահայտելով ընտանիներում առկա բռնության երեւույթները: Այդուհանդերձ, ընտանեկան բռնությունները իգական սեռի նկատմամբ միակ ոտնձգությունը չեն:

Վերջին տարիներին  իգական սեռի պտղի ընտրովի աբորտները եւս վտանգավոր պրակատիկա են դարձել, որը հեռանկարում ժողովրդագրական  հետեւանքներ է ունենալու երկրի համար, որն առանց այն էլ ծնելիության ցածր մակարդակի եւ մեծ արտագաղթի հետ կապված խնդիրներ ունի:

Հավանաբար, կանանց սահմանափակ դերը Հայաստանի հասարակական կյանքում ոչ մի տեղ այնքան ակնհայտ չէ, որքան քաղաքականության ոլորտում: 18 նախարարներից միայն 2-ն են կին եւ 131 պատգամավորներից միայն 14-ը:

Ըստ էության, կանանց իրավունքների հարգումը մարդու ավելի լայն իրավունքների նկատմամբ հարգանքի անքակտելի մասն է  եւ երկրում ժողովրդավարության ամրապնդման  հարցում կարեւոր գործոն: Հայաստանում կանայք ներուժ ունեն: Նրանք լավ կրթված են եւ արժանի, որպեսզի իրենց հետքը թողնեն  երկրի եւ ազգի ապագայի վրա ու պետք է պայքարեն դրա համար: