ԱՄՆ Հյուսիսարեւմտյան համալսարանի Քելլոգի մենեջմենթի դպրոցի փորձագետները մի շարք հետազոտություններ են իրականացրել եւ պարզել մի բան, որն առանց այդ էլ պարզ էր. աշխատակիցներ ընտրելիս գործատուները նախընտրում են իրենց լավ ծանոթ մարդկանց, հնարավոր է, ընկերներին, նույնիսկ եթե նրանք իդեալական թեկնածուներ չեն:

Փորձագետները հարցում են անցկացրել 120 գործատուների շրջանում, որոնք ղեկավարում են իրավաբանական եւ խորհրդատվական ընկերություններ, ինչպես նաեւ բանկեր: Պարզվել է, որ ընկեր գործատուի ընկերությունում պաշտոն ստանալու համար բավարար է բազային մասնագիտական գիտելիքներ ունենալ: Դեպքերի մեծ մասում, դեր են խաղում լավ հարաբերությունները, հաղորդում է РБК daily-ն: Մասնագետների խոսքով, այսպիսով, գործատուները ենթագիտակցորեն փորձում են իրենց ապահովագրել:

Սակայն որոշ բացառություններ կան: Այսպես, եթե խոսքը նեյրովիրաբույժի մասին է, ապա այստեղ թեկնածուի մասնագիտական կարողությունները, բնականաբար, վճռորոշ դեր են խաղում: Այդուհանդերձ, գործատուների մեծ մասը նախընտրում է կողքին իր ծանոթին ու ընկերոջը, այլ ոչ թե լավ մասնագետի:

Այս առումով ամերիկացիները շատ չեն տարբերվում ռուսներից ու հայերից: ԱՄՆ-ում անձնական կապերն ու ծանոթությունները ազդում են գործատուների 88 տոկոսի վրա: Հատկանշական է, որ հարցվածների 64 տոկոսը աշխատանքի տեղավորման այս միջոցը արդյունավետ  համարում: