Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Միացյալ Նահանգներին առաջարկել է օգտագործել վրացական տարածքն ու տրանսպորտային ենթակառուցվածքները՝ որպես Աֆղանստան զենքի առաքման տարանցիկ կետ:

Ինչպես նկատել է Սահակաշվիլին Associated Press գործակալությանը տված հարցազրույցում, Վրաստանը պատրաստ է Արեւմուտքի երկրների ռազմանավերին հնարավորություն տալ օգտվել իր սեւծովյան նավահանգիստներից, նաեւ թույլ տալ ռազմական ինքնաթիռներին վայրէջք կատարել պետության օդանավակայաններում՝ լիցքավորման համար:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշում է գործակալությունը, այդ լուրը դժվար թե ուրախացնի Ռուսաստանին, եւ Օբամայի վարչակազմի համար դժվար կլինի ընդունել Վրաստանի նախագահի առաջարկը:

Ներկայումս ԱՄՆ առաքումների ուղին անցնում է Պակիստանով, նաեւ Ռուսաստանով եւ Կենտրոնական Ասիայով: