«Հրապարակը» գրում է. «Նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը տեւել է մոտ երկու ժամ, եղել է բավականին առանցքային` կուսակցության մարտավարության տեսանկյունից:

Նիստի սկզբում Հովիկ Աբրահամյանի ԳՄ-ական թեւը, որպես մեղմ-հանդարտ ռազմավարության կողմնակիցներ, գտել է, որ պետք է փորձել բոլոր դեպքերում լեզու գտնել Ծառուկյանի հետ, իսկ Սերժ Սարգսյանն իրեն ոչ հատուկ վճռականությամբ ասել է` առաջ ենք գնում եւ շատ կոշտ ենք առաջ գնում, առաջվա նման թույլ չենք տալու, որ ոմանք օգտվեն մեր լռությունից եւ համբերությունից: ՀՀԿ ծերակույտի սրտով է եղել այդ որոշումը:

Հովիկ Աբրահամյանը, որն ամեն ԳՄ-ի ժամանակ հաստատում էր, որ Ծառուկյանը 99 տոկոսով պաշտպանելու է ՀՀԿ-ին, ընկճված ու լուռ է եղել, որովհետեւ հասկացել է, որ ծերակույտի պահվածքում իրեն եւս ուղղված մեսիջ կա»: