Դեկտեմբերի 6-ին, ժամը13.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Սարալանջի փողոցում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել պատին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

























