Թուրքիայի Քոջաելի նահանգի Քյորֆեզի շրջանում 36-ամյա Ֆաթմա Յըլմազը դեռեւս անհայտ պատճառով կտրել է հարազատ 2 երեխաների կոկորդը եւ վերջում ինքնասպան եղել` դանակն իր սիրտը մխրճելով:
Թուրքական Sondakika կայքի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել, երբ Ֆաթմա Յըլմազի ամուսնիը տանը չի եղել: Նա մտել է երեխաների սենյակ եւ քնած վիճակում գտնվող 11-ամյա Յ.Օ. Յ-ի կոկորդը կտրել: Այդ ժամանակ հարեւան սենյակում գտնվող 17-ամյա Բ.Յ-ն, լսելով քրոջ բղավոցը, անմիջապես վազել է սենյակ, սակայն մայրն անմիջապես նրա վրա է հարձակվել եւ նրա կոկորդն էլ կտրել: Ծանր վիրավորված ավագ քրոջը հաջողվել է վիրավորված կրտեսեր քրոջ հետ դուրս գալ սենյակից եւ օգնություն կանչել: Այդ ընթացքում մայրը դանակն իր սիրտն է մխրճել եւ ինքնասպան եղել:
Աղջիկ երեխաներին տեղափոխել են հիվանդանոց: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ֆաթմա Յըլմազն ուներ հոգեկան խնդիրներ եւ բուժման կուրս էր անցնում:


























