Երեք տարվա ընթացքում Ռուսաստանը Աբխազիային կհատկացնի 10 միլիարդ ռուբլի: Ինչպես հաղորդում է «Апсныпресс» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Աբխազիայում Ռուսաստանի դեսպան Սեմյոն Գրիգորեւը:

Համապատասխան համաձայնագիր կնքվել է 2009թ. օգոստոսին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ Սուխում կատարած այցի ընթացքում: Միայն 2010թ. հանրապետությանը կտրվի 1,9 միլիարդ ռուբլի: «Ռուսաստանի օգնությունը կգնա Աբխազիայի սոցիալական եւ տնտեսական ոլորտի բարելավմանը: Թեեւ զարգացմանն իրական խթան պետք է դառնան լուրջ ռուսական ներդրումները, առաջին հերթին` միջին եւ խոշոր բիզներից»,- նկատել է Գրիգորեւը: