Դեկտեմբերի 8-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Ձորագյուղ գյուղի երեք բնակիչներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 22.30-ի սահմաններում, նրանք թունավորվել են իրենց տան խոհանոցում գտնվող գազի կաթսայից առաջացած շմոլ գազից:
Կատարվում է նախաքննություն:

























