«Հրապարակը» երեկ տեղեկացավ, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակել Հրաչ Հովակիմյանին, ով նորից ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալն է:
Ուշագրավն այն է, որ, չսպասելով տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի արդյունքներին, նախարարը միանգամից նշանակում է արել: Այս անձը նախկինում զբաղեցրել է անտառտնտեսության ղեկավարի պաշտոնը, եւ Արգամիչը նպատակահարմար է գտել, որ նա պետք է դառնա Խոսրովի անտառի հսկիչը, որտեղ տարածքներ ունեն իր խնամի Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը:
Հապշտապ նշանակումը պայմանավորված է Տիգրան Սարգսյանի բացակայությամբ, քանի որ նախկին տնօրինացուի՝ Նոնոյի նշանակման ձախողման հարցում դերակատարում է ունեցել վարչապետը, ով ոչ թե Խոսրովի արգելոցով է մտահոգ, այլ Հովիկ Աբրահամյանի պրոտեժեներին է դեմ:




























