Անակնկալ ձյան հետեւանքով երեկ` ժամը 20.30-ից մինչեւ գիշերվա 3-ը գրանցվել է 7 ճանապարատրանսպորտային պատահար: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ճանապարհային ոստիկանությունից: Ճանապարհային ոստիկանությունից նաեւ փոխանցեցին, որ վթարների հետեւանքով  մարմնական վնասվածքներ եւ զոհեր բարեբախտաբար  չեն եղել: Այլ բոլոր վթարները նյութական են եղել: