Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Զոլաքար գյուղի 23-ամյա մի բնակիչ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա թունավորվել է գազօջախից գազի արտահոսքի հետեւանքով:
Կատարվում է քննություն:


























