Ոստիկանության Ախուրյանի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 12.00-ին, բաժին է ներկայացել Մարմաշեն գյուղի 62-ամյա մի բնակիչ եւ հանձնել «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:


























