Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 20.30-ին, բաժին է ներկայացել 51-ամյա Տարոն Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Բացի այդ, դեկտեմբերի 13-ին, ժամը 15.15-ին, Տաշիր քաղաքի Երեւանյան եւ Ջահուկյան փողոցների խաչմերուկից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 33-ամյա Արտավազդ Ա.-ին, ով հոկտեմբերի 25-ից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի 1-ին մասի` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

Արտավազդ Ա.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: