Դեկտեմբերի 13-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց 709» եւ «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ 2121»-ի վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

























