Դեկտեմբերի 14-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Փոքր Վեդի գյուղում վրաերթի է ենթարկել նույն գյուղի մի բնակչուհու՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդն իր ավտոմեքենայով տուժողին տեղափոխել է Արարատ քաղաքի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

























